Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

Ֆիլիպ Սենդերոսը տեղափոխվեց «Աստոն Վիլլա»

05.06.2014, 19:51

Ֆիլիպե Սենդերոս«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է «Վալենսիայի» կենտրոնական պաշտպան Ֆիլիպ Սենդերոսին գնելու մասին:

 

«Արսենալի» և «Ֆուլհեմի» նախկին ֆուտբոլիստը դարձավ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «վիլլացիների» առաջին ձեռքբերումը: Սենդերոսը բիրմինգհեմյան ակումբի հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել: Արդեն վաղը Ֆիլիպը կմիանա Շվեյցարիայի ազգային հավաքականին, որպեսզի պատրաստվի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

 

Ժամանակին Սենդերոսը 117 խաղ է անցկացրել «Արսենալում»՝ 2005թ-ին «զինագործների» հետ նվաճելով Անգլիայի գավաթը: Շվեյցարիայի ազգային հավաքականում Ֆիլիպը մասնակցել է 52 խաղի:

 

-Ես իսկապես ուրախ եմ «Աստոն Վիլլա» տեղափոխվելու համար: Սա մեծ պատմությեւն ունեցող հիանալի ակումբ է,- ասել Սենդերոսը:

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պիեր Էմերիկ Օբամեյանգին

31.01.2018, 15:29

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պիեր Էմերիկ Օբամեյանգին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Դորտմունդի Բորուսիայի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգին գնելու մասին։

կարդալ...

Ամանորի նվեր «Լիվերպուլի» երկրպագուների համար

27.12.2017, 22:55

Ամանորի նվեր «Լիվերպուլի» երկրպագուների համար

«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հայտնել է «Սաութհեմպտոնի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքի տրանսֆերի հարցում համաձայնության գալու հարցում։

կարդալ...