Մոտակա հանդիպումները

29 հունվար 2019, 23:45

Նորություններ

Ֆիլ Դաուդն է սպասարկելու «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը

26.03.2013, 14:23

Ֆիլ ԴաուդԱնգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը սպասարկելու է 50-ամյա մրցավար Ֆիլ Դաուդը:

 

Մարտի 10-ին այս թիմերը ոչ-ոքի խաղացին «Օլդ Թրաֆորդում» (2:2): Այժմ արդեն ապրիլի 1-ին այս ակումբները մեկ անգամ ևս կհանդիպեն, որպեսզի որոշեն կիսաեզրափակչի մասնակցին:

 

Հարկ է նշել, որ Դաուդը «Յունայթեդի» հետ համագործակցության բավականին հարուստ պատմություն ունի: Նույնիսկ մի անգամ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կասկածի տակ էր դրել Ֆիլի ֆիզիկական պատրաստվածությունը:

 

Ընթացիկ մրցաշրջանում Դաուդը սպասարկել է ընդամենը մեկ հանդիպում «կարմիր սատանաների» մասնակցությամբ: Անգլիայի գավաթի շրջանակներում «Յունայթեդը» հաղթեց «Վեստ Հեմին»: Այդ ժամանակ «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը բողոքեց մրցավարի գործողություններից: Արդյունքում Էլլարդայսը 8 հազար ֆունտով տուգանվեց:

 

Ինչ վերաբերվում է «Չելսիին», ապա ընթացիկ մրցաշրջանում Դաուդը երկու անգամ է աշխատել «Սթեմֆորդ Բրիջում»՝ «Աստոն Վիլլայի» և «Նյուքասլի» հետ հանդիպումներին: Այդ խաղերին ընդհանուր առմամբ «ազնվականները» խփեցին 10 գնդակ՝ առանց գոլ ընդունելու սեփական դարպասը: Հենց Ֆիլն է սպասարկել նախորդ մրցաշրջանի Անգլիայի գավաթի եզրափակիչը:

«Արսենալ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

19.01.2019, 23:25

«Արսենալ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր «Չելսիին»։

կարդալ...

Մանչեսթեր Յունայթեդ 2-1 Բրայթոն (տեսանյութ)

19.01.2019, 21:14

Մանչեսթեր Յունայթեդ 2-1 Բրայթոն (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդի մրցակիցը 13-րդ հորիզոնականում գտնվող Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնն էր։

կարդալ...