Նորություններ

Ֆիլ Նևիլն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Էվերթոնից»

09.04.2013, 14:03

Ֆիլ Նևիլ«Էվերթոնի» ավագ Ֆիլ Նևիլը հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

 

-Ինձ համար մեծ պատիվ էր հանդես գալ «Էվերթոնի» կազմում և լինել թիմի ավագը: Ես հաճույք եմ ստացել այստեղ անցկացրած ժամանակից: Ակումբից հեռանում եմ հպարտությամբ:

 

Կցանկանայի շնորհակալություն հայտնել ակումբի գլխավոր մարզչին, նախագահին, ինչպես նաև «Էվերթոնի» բոլոր խաղացողներին և սպասարկող անձնակազմին այն աջակցության համար, որ ցույց են տվել ինձ այս տարիների ընթացքում: Բացի այդ ցանկանում եմ հատուկ շնորհակալությունս հայտնել ակումբի անհավանական երկրպագուներին, որոնք միշտ կմնան իմ սրտում:

 

Ցանկանում եմ շարունակել հանդես գալ բարձր մակարդակի վրա, մինչ իմ ֆիզիկական մարզավիճակը թույլ կտա: Մինչ որոշում կայացնելը, մանրամասն կուսումնասիրեմ բոլոր տարբերակները: Իսկ մինչ այդ կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ «Էվերթոնին»՝ զբաղեցնելու առավել բարձր հորիզոնական Պրեմիեր Լիգայում,- ասել է Նևիլը:

 

Ֆիլ Նևիլը դարձել է «Էվերթոնի» ֆուտբոլիստ 2005 թվականից: Այս ամբողջ ընթացքում նա 303 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում և խփել 8 գնդակ: 2007 թվականին Ֆիլը դարձավ թիմի ավագ: Նևիլն այն յոթ ֆուտբոլիստներից է, որոնք ավելի քան 500 հանդիպում են անցկացրել Պրեմիեր Լիգայում:

 

Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա ֆուտբոլիստը 25 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում բոլոր առաջնություններում:

«Տոտտենհեմ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

13.01.2018, 23:22

«Տոտտենհեմ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...

«Էվերթոնը» վաճառքի էր հանել ռետրո նկարով շապիկ, որի վրա «Լիվերպուլի» երկրպագուներն էին

29.12.2017, 12:27

«Էվերթոնը» վաճառքի էր հանել ռետրո նկարով շապիկ, որի վրա «Լիվերպուլի» երկրպագուներն էին

«Էվերթոնը» ակումբի պաշտոնական օնլայն խանութում վաճառքի էր հանել ռետրո նկարով շապիկ, որի վրա պատկերված էին «Լիվերպուլի» երկրպագուները։

կարդալ...