Մոտակա հանդիպումները

27 հոկտեմբեր 2018, 18:00

Նորություններ

«Ֆլամենգոն» բանակցում է Անդրե Սանթոսի տեղափոխության համար

18.07.2013, 17:54

Անդրե Սանթոս«Ֆլամենգոն» շարունակում է բանակցություններ վարել «Արսենալի» ձախ պաշտպան Անդրե Սանթոսին ձեռք բերելու համար:

 

30-ամյա բրազիլիացին անցած մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Գրեմիոյում»: Լուրերի համաձայն, Սանթոսը հիմա ուզում է հայրենիք վերադառնալ:

 

«Ֆլամենգոյի» մարզիչ Մանո Մենեզեսը հանդիսանում է Սանթոսի մեծ երկրպագու, ում հետ նրանք աշխատել են «Կորինտիանսում»: Նա պետք է շտապի, քանի որ տրանսֆերային պատուհանը Բրազիլիայում  փակվում է հուլիսի 20-ին:

 

-Մենք բոլորս լավ ճանաչում ենք Անդրեին: Անցած տարի նա «Ֆլամենգոյում» էր հանդես գալիս, բացի այդ ես նրան մարզել եմ նաև «Կորինտիանսում»: Նա փորձառու եզրային պաշտպան է և պատրաստ է շատ բան տալ թիմին: Հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի, և գործարքը պաշտոնապես կկնքվի,- Sambafoot-ի հետ հարցազրույցում նշել է Մենեզեսը:

«Արսենալ» 3-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

23.10.2018, 00:51

«Արսենալ» 3-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Ֆուլհեմ» 1-5 «Արսենալ» (տեսանյութ)

07.10.2018, 16:54

«Ֆուլհեմ» 1-5 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Ֆուլհեմին»։

կարդալ...