Նորություններ

«Ֆուլհեմը» ձեռք բերեց Էլսադ Զվերոտիչին

03.09.2013, 14:03

Էլսադ Զվերոտիչ«Ֆուլհեմի» միակ ձեռքբերումն ամառային տրանսֆերային պատուհանի փակման օրը դարձավ շվեյցարական «Յանգ Բոյզի» պաշտպան Էլսադ Զվերոտիչը:

 

26-ամյա չեռնոգորացին, ով ազգային հավաքականում 34 խաղ է անցկացրել, պետք է որոշ ժամանակով փոխարինի Սաշա Ռիտերին, ով վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի երրորդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղում:

 

Զվերոտիչը «Ֆուլհեմի» հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել: Մի քանի տարի առաջ Էլսադը հանդես է եկել «Լեսթերում», իսկ Եվրոպա Լիգայի անցած մրցաշրջանում աչքի է ընկել «Լիվերպուլի» դարպասը գրավելով:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...