Նորություններ

«Ֆուլհեմը» պաշտոնանկ արեց Մարտին Յոլին

01.12.2013, 22:53

Մարտին Յոլ«Ֆուլհեմը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզիչ Մարտին Յոլին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

 

Հոլանդացի մասնագետը լոնդոնյան ակումբը մարզում էր 2011թ-ից: Յոլի ղեակավարությամբ «Ֆուլհեմը» մրցաշրջանն ավարտեց 12-րդ տեղում:

 

Սակայն ընթացիկ մրցաշրջանում «Ֆուլհեմը» սկսեց վատ հանդես գալ: Ակումբի նոր սեփականատեր Շահիդ Խանը նախորդ ամիս փորձեց հնարավորություն տալ Յոլին և ակումբ հրավիրեց ֆուտբոլային մասնագետ Ռենե Մալեստինին, սակայն դա էլ օգուտ չտվեց:

 

Վերջապես՝ 5 անընդմեջ պարտությունից հետո, Խանը 57-ամյա հոլանդացուն ազատեց իր պարտականություններից:

 

Ավելացնենք, որ սա ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի մարզիչների երրորդ պաշտոնանկությունն է՝ Պաոլո Դի Կանիոյից և Յան Հոլոուեյից հետո: «Տոտտենհեմի» դեմ խաղում «Ֆուլհեմին» դաշտ դուրս կբերի մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռենե Մալեստինը:

«Ֆուլհեմ» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

17.03.2019, 22:11

«Ֆուլհեմ» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Ֆուլհեմին»։

կարդալ...

«Չելսի» 2-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

02.12.2018, 17:56

«Չելսի» 2-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Չելսին» հյուրընկալել էր հետնապահ «Ֆուլհեմին»։

կարդալ...