Նորություններ

«Ֆուլհեմը» Վիլֆրիդ Զախայի կարիքը չունի

18.10.2013, 16:26

Վիլֆրիդ Զախա«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը հայտնել է, որ իրենք չեն պատրաստվում կիսապաշտպան Վիլֆրիդ Զախայի վարձակալության համար առաջարկ անել «Մանչեսթեր Յունայթեդին»:

 

Խոսվում էր, որ լոնդոնցիները հետաքրքրված են Վիլֆրիդի ծառայություններով, ով այս պահին տեղ չի գտնում «Յունայթեդի» հիմնական կազմում: Սակայն Յոլը հերքել է այդ լուրերը:

 

-Ոչ, մենք ոչ մի պատճառ չունենք Զախայով հետաքրքրվելու համար: Մենք որևէ խնդիր չունենք կիսապաշտպանության եզրերում: Այս դիրքի համար հինգ կամ միգուցե վեց տարբեր ֆուտբոլիստներ ունենք,- ասել է Յոլը:

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...