Մոտակա հանդիպումները

29 հունվար 2019, 23:45

Նորություններ

«Ֆուլհեմը» ցանկանում է գնել Ֆրիմպոնգին

05.03.2013, 14:50

Էմանուել Ֆրիմպոնգ«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը խոստովանել է, որ կցանկանար «Արսենալից» գնել կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգի տրանսֆերը:

 

Հունվարին «Ֆուլհեմը» վարձակալեց Ֆրիմպոնգին մինչև այս մրցաշրջանի ավարտը: Այս ընթացքում Էմանուելն ընդամենը երկու հանդիպում է անցկացրել Պրեմիեր Լիգայում, սակայն արդեն հասցրել է հիացնել մարզչին:

 

-Եթե մենք այդպիսի հնարավորություն ունենանք, ապա ես հավանաբար կգնեմ նրան,- հայտնել է Յոլը:

 

Հիշեցնենք, որ վերջին երեք մրցաշրջաններում Ֆրիմպոնգը երկու անգամ ծանր վնասվածք է ստացել: Այդ պատճառով նա չկարողացավ իրեն դրսևորել «Արսենալում»: Էմանուելը վարձավճարով հանդես է եկել «Վուլվերհեմպտոնում» և «Չարլտոնում»:

«Արսենալ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

19.01.2019, 23:25

«Արսենալ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր «Չելսիին»։

կարդալ...

«Վեստ Հեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

12.01.2019, 18:23

«Վեստ Հեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի մեկնարկը տրվեց Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում, ուր «Վեստ Հեմ Յունայթեդը» հյուրընկալել էր «Արսենալին»։

կարդալ...