Մոտակա հանդիպումը

25 օգոստոս 2018, 15:30

Նորություններ

«Ֆուլհեմ»-ը կառաջարկի նոր պայմանագիր Մարտին Յոլին

02.11.2012, 14:20

Մարտին Յոլ«Ֆուլհեմ»-ը սկսել է բանակցությունները գլխավոր մարզիչ Մարտին Յոլի հետ, նոր` երկարաժամկետ, պայմանագիր կնքելու համար.

 

Հոլանդացի մասնագետի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է  այս մրցաշրջանի վերջում, և մամուլում, ժամանակ առ ժամանակ, խոսակցություններ են հայտնվում Յոլի հանդեպ մի շարք Եվրոպայի խոշոր ակումբների հետաքրքրության մասին.

 

Այնուամենայնիվ, «Ֆուլհեմ»-ի ղեկավարությունը շատ գոհ է, թե ինչպես է Մարտինը կառուցել թիմի խաղը, չնայած այն բանի, որ այս ամառ թիմը լքեցին մի շարք ֆուտբոլիստներ` Մուսա Դեմբելեն, Կլինտ Դեմփսին, Պավել Պոգրեբնյակը, Դանի Մերֆին, էնդի Ջոնսոնը և Դիկսոն Էտուհուն:

 

Վերջին մրցաշրջանում, Յոլը իր թիմի հետ ավարտել է մրցաշրջանը իններորդ տեղում: «Ֆուլհեմ»-ին պակասում էր ընդամենը մեկ միավոր Անգլիայի բարձրագույն առաջնությունում հավաքած միավորների քանակով նոր ռեկորդ սահմանելու համար.

 

Ինչպես հայտնում է Goal-ը, 56-ամյա Յոլը տխրել է Դեմփսիի և Դեմբելեի կորուստներից հետո, սակայն այն խոստումը, որ նրան կտրամադրվի որոշակի գումար ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, կարող է համոզել գլխավոր մարզչին կնքել նոր պայմանագիր:

«Տոտտենհեմ» 3-1 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

18.08.2018, 20:01

«Տոտտենհեմ» 3-1 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Ֆուլհեմին»։

կարդալ...

Նոր պայմանագրի հարցում «Լեսթերը» համաձայնության է եկել Վարդիի հետ

23.06.2016, 16:18

Նոր պայմանագրի հարցում «Լեսթերը» համաձայնության է եկել Վարդիի հետ

«Լեսթերը» վերջ դրեց իր հարձակվող Ջեյմի Վարդիի նկատմամբ «Արսենալի» հետաքրքրությանը՝ հայտնելով ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի հարցում համաձայնության գալու մասին։

կարդալ...