Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

Ֆուտբոլի ասոցացիան հնարավոր է պատժի Ռիո Ֆերդինանդին

11.03.2013, 19:51

Ռիո Ֆերդինանդ, Ֆերնանդո ՏորրեսԱնգլիայի ֆուտբոլի ասոցացիան կարող է պատժել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդին՝ «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսին հարվածելու համար:

 

Դեպքը տեղի է ունեցել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպման 86-րդ րոպեին: Տորրեսը նոր էր ոտքի կանգնել, երբ Ռիոն հարվածեց ֆուտբոլիստի մեջքին, և նա նորից հայտնվեց խոտածածկին: Ֆերդինանդն արագ հասկացավ իր սխալը և օգնեց իսպանացուն բարձրանալ:

 

Խաղի մրցավար Հովարդ Վեբը չնկատեց այդ դրվագը: Այդ իսկ պատճառով այժմ Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան ուսումնասիրում է խաղի տեսագրությունը, որից հետո արդեն որոշում կկայացնի:

 

-Ես կրկնությունը չեմ դիտել: Դուք կարող էիք դա տեսնել: Սա է ձեր առավելությունը,- խաղից անմիջապես հետո հայտնել է «ազնվականների» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն:

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.02.2018, 20:11

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Ուոթֆորդ» 4-1 «Չելսի» (տեսանյութ)

06.02.2018, 09:33

«Ուոթֆորդ» 4-1 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Վիկարիջ Ռոուդ մարզադաշտում, ուր «Ուոթֆորդը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Չելսիին»։

կարդալ...