Նորություններ

Ֆրեյզեր Քեմպբելը վերադարձավ Պրեմիեր Լիգա

26.07.2014, 09:32

Ֆրեյզեր Քեմպբել«Կրիստալ Փելեսը» պաշտոնապես հայտնել է «Քարդիֆ Սիթիի» հարձակվող Ֆրեյզեր Քեմպբելին գնելու մասին:

 

«Արծիվները» 26-ամյա Քեմպբելի համար 600 հզր ֆունտ են վճարել, որն էլ նախատեսված էր Պրեմիեր Լիգայից «Քարդիֆի» դուրս մնալու դեպքում նրա տրանսֆերը գնելու համար:

 

Ֆրեյզերը «Փելեսի» հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրել և դարձել է այս ամառվա ընթացքում Տոնի Պյուլիսի թիմի երկրորդ նորեկը դարպասապահ Քրիս Կետինգսից հետո: Լոնդոնյան ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» սանը մի քանի առաջարկություններ ուներ Պրեմիեր Լիգայի ակումբներից, սակայն ընտրեց «Փելեսը»:

 

Ավելացնենք, որ նախորդ մրցաշրջանում Քեմպբելը «Քարդիֆի» կազմում մասնակցեց 40 խաղի և դարձավ 9 գոլի հեղինակ:

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...