Նորություններ

Ֆրենկ Լեմպարդը երկարաձգելու է պայմանագիրը «Չելսիի» հետ

15.05.2013, 13:45

Ֆրենկ Լեմպարդ«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն ամեն դեպքում համաձայնության է եկել ակումբի հետ և մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:

 

Մի քանի օր առաջ Լեմպարդը դարձավ «ազնվականների» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Այնուամենայնիվ, նրա ապագան ակումբում կասկածի տակ է: Ավելի վաղ հայտնում էին, որ Ֆրենկը մտածում է ԱՄՆ կամ Քաթար տեղափոխվելու մասին:

 

Մինչդեռ ակումբի ղեկավարությունը լսել է երկրպագուների խնդրանքը և վերջապես նոր պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին: Պայմանագրի կնքման մասին պաշտոնական հայտարարություն կարող է արվել առաջիկա օրերին:

 

Աղբյուրի հաղորդմամբ, Լեմպարդին թիմում պահելու որոշումը կապված է Ժոզե Մոուրինյոյի վերադարձի հետ: Ինչպես գիտենք, պորտուգալացի մասնագետը հիանալի հարաբերությունների մեջ է Լեմպարդի հետ և հավանաբար նորից ցանկանում է աշխատել նրա հետ:

 

Անձամբ խաղացողը խոստովանել է, որ 2008 թվականին մոտ էր «Ինտեր» տեղափոխվելուն, որն այդ ժամանակ գլխավորում էր հենց Մոուրինյոն: Այս հայտարարությունը Լեմպարդն արել է այսօր կայանալիք Եվրոպա Լիգայի եզրափակչից առաջ:

 

-2008 թվականի մոտ էի Ժոզեի «Ինտեր» տեղափոխվելուն, որովհետև նա մեծ ազդեցություն է ունեցել իմ կարիերայի վրա: Վերջ ի վերջո ես մնացի անձնական պատճառներով, ինչպես նաև «Չելսիի» հետ կապվածության համար: Պարզվեց՝ ճիշտ որոշում էր,- ասել է Ֆրենկը:

«Չելսի» 2-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

20.10.2018, 17:29

«Չելսի» 2-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր առաջատար «Չելսին» հյուրընկալել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...

«Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

07.10.2018, 21:23

«Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում կենտրոնական խաղում միմյանց էին հանդիպել առաջատարներից «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...