Նորություններ

Ֆրենկ Լեմպարդը մանկական գրքեր կգրի

13.02.2013, 12:23

Ֆրենկ Լեմպարդ«Չելսիի» 34-ամյա կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը իրեն կփորձի նաև որպես մանկական գրող: Նա պատրաստվում է մանկական գրքերի մի ամբողջ շարք գրել:

 

Ինչպես հաղորդում է BBC-ն, Լեմպարդը, ում պայմանագիրը «Չելսիի» հետ կլրանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին, «Ֆրենկիի կախարդական ֆուտբոլը» ընդհանուր վերնագրով 5 գիրք կգրի:

 

Այդ հետաքրքիր ստեղծագործության գլխավոր հերոսները կլինեն ֆուտբոլ երկրպագող Ֆրենկին և իր ընկերները, ինչպես նաև տղայի հավատարիմ շուն Մաքսը: 

 

Արդեն հայտնի է, որ առաջին գիրքը կկոչվի «Ֆրենկին ընդդեմ ավազակ-պիրատների» և լույս կտեսնի հունիսին: Մինչև տարվա վերջ Լեմպարդը ևս երկուսը կգրի, իսկ մյուս երկուսը՝ 2014թ-ին:

 

-Առաջին անգամ նման գիրք գրելու մասին միտքը առաջացավ, երբ ես երեխաների համար հեքիաթ էի կարդում: Սպորտը և ընթերցանությունը սմենակարևորներից է մեր տանը,- ասել է Լեմպարդը:

 

Ավելացնենք, որ Լեմպարդը առաջին ֆուտբոլիստը չէ, ով իրեն փորձում է գրողի դերում: «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը արդեն մի շարք մանկական հեքիաթներ է գրել, իսկ Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Թերրի Վենեյբլսը հայտնի է իր քրեական նովելներով:

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

10.05.2018, 12:43

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացավ Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրից հետաձգված «Չելսի» - «Հադերսֆիլդ» հանդիպումը։

կարդալ...

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

06.05.2018, 21:42

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...