Նորություններ

Ֆրենկ Լեմպարդ. «Ժոզե Մոուրինյոն հաջողակ կլինի ցանկացած ակումբում, որտեղ կաշխատի»

20.04.2013, 20:24

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը վստահ հայտնել է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաջողության կհասնի ցանկացած թիմում:

 

-Ժոզեն պարզապես ֆանտաստիկ մարզիչ է, նա Չեմպիոնների Լիգայի լեգենդն է: Չպետք է կասկածել նրա պրոֆեսիոնալ որակների վրա:

 

Կվերադառնա նա «Չելսի», կմնա Մադրիդում կամ կգլխավորի մեկ այլ ակումբ, նա ամեն դեպքում հաջողակ կլինի, որովհետև այլ կերպ չի լինում:

 

«Չելսիի» համար հիանալի կլիներ, եթե նոր գլխավոր մարզիչը հնարավորություն ստանար՝ երկար աշխատելու: Կարծում եմ, որ բոլորն էլ երջանիկ կլինեն, եթե ունենան մարզիչ, որը կմնա ակումբում ավելի երկար, քան կես մրցաշրջան:

 

Այժմ մենք ունենք գլխավոր մարզիչ: Չնայած բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է լինելու ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, կարծում եմ, որ սխալ կլինի քննարկել, թե ով կլինի հաջորդ մարզիչը,- ասել է Լեմպարդը:

«Չելսի» 0-0 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.01.2018, 21:00

«Չելսի» 0-0 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Չելսիի» նոր մարզադաշտի կառուցումը վտանգված է մի ընտանիքի պատճառով

13.01.2018, 16:00

«Չելսիի» նոր մարզադաշտի կառուցումը վտանգված է մի ընտանիքի պատճառով

«Չելսիի» նոր, 1 մլրդ ֆունտ արժողությամբ մարզադաշտի շինարարությունը վտանգված է ակումբի և Լոնդոնի մի ընտանիքի միջև առկա վեճի պատճառով։ Ընտանիքը պնդում է, որ մարզադաշտի պատճառով իրենք կզրկվեն արևի ճառագայթներից։

կարդալ...