• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ագուերոն բաց կթողնի մանչեսթերյան դերբին

Սերխիո Ագուերո«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը, որը տեղի կունենա մարտի 25-ին:

Նույն այդ խնդրի պատճառով Ագուերոն փետրվարին բաց թողեց իր թիմի 5 հանդիպումները: «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում արգենտինացի հարձակվողի մոտ կրկնվեց վնասվածքը, ինչի պատճառով ևս երկու շաբաթ չի կարողանա օգնել «քաղաքայիններին»:

-Շաբաթ օրը Սերխիոն կիմանա, թե ինչպիսին է իր վիճակը: Բուժզննում անցնելուց հետո պետք է 48 ժամ սպասել, որպեսզի հայտնի դառնան արդյունքները: Ես իսկապես չգիտեմ, սակայն չեմ կարծում, որ շատ լուրջ լինի: Կարծում եմ, որ մոտ երկու շաբաթ բաց կթողնի,- «Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր