• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ագուերոն մոտ է շարք վերադառնալուն

Սերխիո Ագուերո«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հուսով է, որ հաջորդ շաբաթվանից կմասնակցի լիարժեք ծրագրով մարզումներին:

Արգենտինացի ռմբարկուն, ով ընթացիկ մրցաշրջանի 25 խաղում 26 գոլի հեղինակ է դարձել, հունվարից բացակայում է ազդրի վնասվածքի պատճառով: Չնայած նախնական կանխատեսումներին, նա չկարողացավ մասնակցել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը:

Ագուերոն չի կարողանա մասնակցել նաև «Ստոկ Սիթիի» դեմ շաբաթ օրը կայանալիք խաղին, սակայն հաջորդ շաբաթվանից նա կրկին Մանուել Պելեգրինիի տրամադրության տակ կլինի:

«Այժմ ինձ շատ լավ եմ զգում: Եթե շարունակեմ նույն տեմպով, ապա հաջորդ շաբաթվանից կմիանամ թիմին»,- թվիթերյան իր էջում գրել է Ագուերոն:

Հետաքրքիր փաստեր