• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ագուերոն նոր պայմանագիր ստորագրեց «Սիթիի» հետ

Սերխիո Ագուերո«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն նոր՝ 5 տարվա պայմանագիր է ստորագրել Պրեմիեր Լիգայի չեմպիոնի հետ: Այս մրցաշրջանն արգենտինացի ռմբարկուի համար կլինի չորրորդն Անգլիայում: Այդ ընթացքում Սերխիոն երկու անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան, ինչպես նաև Լիգայի գավաթը և Անգլիայի սուպերգավաթը: «Քաղաքայինների» կազմում անցկացրած 122 խաղում Սերխիոն դարձել է 75 գոլի հեղինակ:

«Սիթիի» կազմում Ագուերոյի ամենահիշարժան գոլը երկու տարի առաջ նրա արդյունավետ հարվածն էր «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղի լրացուցիչ ժամանակում, որը նրանց 44 տարվա ընդմիջումից հետո չեմպիոնական տիտղոս պարգևեց:

Այժմ 26-ամյա արգենտինացին իր ապագան «Սիթիի» հետ կապեց մինչև 2019թ-ը: Սերխիոն լուրջ նշանակություն չի տալիս այն լուրերին, որոնք կապված են Իսպանիա վերադառնալու հետ:

Ավելացնենք, որ այս ամառվա ընթացքում «Սիթին» երկարաձգել է նաև Սամիր Նասրիի, Ալեքսանդր Կոլարովի, Վենսան Կոմպանիի և Դավիդ Սիլվայի պայմանագրերը:

Հետաքրքիր փաստեր