• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ագուերոն պատրաստ կլինի «Արսենալի» դեմ խաղին

Սերխիո ԱգուերոԸնթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» լավագույն ռմբարկու Սերխիո Ագուերոն կվերադառնա Պրեմիեր Լիգայում «Արսենալի» դեմ խաղին, որը կկայանա հունվարի 18-ին:

Արգենտինացի հարձակվողը ծնկի վնասվածքի պատճառով բաց թողեց վերջին մեկ ամիսը, սակայն շուտով կրկին կխաղա: «Քաղաքայինները» վերջին 3 խաղերն անցկացրին առանց հարձակվող, քանի որ վնասվածքի պատճառով բացակայում էր նաև Էդին Ջեկոն:

-Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ շարք կվերադառնա Էդինը, իսկ մեկ շաբաթ հետո՝ Կունը,- «Սանդերլենդի» նկատմամբ տարած 3:2 հաշվով հաղթանակից հետո ասել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:

Այս պարագայում, ինչպես հայտնում է ESPN-ը, Ագուերոն և Ջեկոն բոլոր շանսերն ունեն մասնակցելու «Արսենալի», իսկ ամսվա վերջին նաև «Չելսիի» դեմ խաղերին: