• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ագուերո. «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակն ամբողջ թիմի արժանիքն է»

Սերխիո Ագուերո«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած վստահ հաղթանակն ամբողջ թիմի արժանիքն է:

Երեկ «Սիթի օֆ Մանչեսթերում» «քաղաքայինները» խոշոր հաշվով հաղթանակ տարան իրենց հարևանների նկատմամբ: Դուբլ ձևակերպած Ագուերոն կարծում է, որ պետք չէ այդ խաղում հերոսներ փնտրել և մի քանի ֆուտբոլիստների առանձնացնել. ամբողջ թիմը պայքարեց այդ հաղթանակի համար:

-Կարևորն այն է, որ գոլերն ապահովեցին մեր հաղթանակը: Ես շատ ուրախ եմ, որ մենք երեք կարևոր միավորներ վաստակեցինք` այն էլ «Յունայթեդի» դեմ խաղում:

-Ամբողջ թիմը գերազանց խաղաց` ներառյալ պաշտպանությունը: Մենք մեկ ընդհանուր թիմ ենք հանդիսանում, մենք չունենք անհատական հերոսներ: Մենք բոլորս ենք հերոսներ, անգամ պահեստային նստարանին նստած ֆուտբոլիստները: Ամենակարևորն այն է, որ մենք հաղթել ենք և ուրախ ենք դրա համար,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր