• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ադամ Բոգդանը միացավ «Լիվերպուլին»

Ադամ Բոգդան«Լիվերպուլը» շարունակում է կազմն ուժեղացնել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունեցող խաղացողներով: «Կարմիրների» հերթական նորեկը դարձավ «Բոլթոնի» նախկին դարպասապահ Ադամ Բոգդանը:

27-ամյա Բոգդանը Պրեմիեր Լիգայում հանդես գալու մեծ փորձ ունի: Հունգարացի դարպասապահը «Բոլթոնի» կազմում մասնակցել է Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի հարյուրից ավելի խաղի: «Լիվերպուլի» երկրպագուները Բոգդանի խաղը կարող են հիշել Անգլիայի գավաթի վերջին խաղարկությունից, որտեղ «կարմիրների» հետ խաղում Ադամը լավ տպավորություն թողեց:

Ինչպես հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը, «Լիվերպուլն» արդեն համաձայնեցրել է Բոգդանի անձնական պայմանագիրը: «Էնֆիլդում» Ադամը կփոխարինի Բրեդ Ջոնսին, ում պայմանագիրը «կարմիրները» որոշեցին չերկարաձգել: