• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ադեբայոր. «Արսենալը» չի կարողանում դիմանալ ճնշմանը»

Էմանուել Ադեբայոր«Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը մեղադրել է իր նախկին ակումբ «Արսենալին» այն բանի մեջ, որ նրանք չեն կարողանում դիմանալ ճնշմանը:

Կիրակի օրը «Ուայթ Հարթ Լեյնում» կկայանա հյուսիսլոնդոնյան դերբին: Ադեբայորը, ով «Արսենալում» անցկացրած 3,5 տարում խփել է 62 գնդակ, իր ներկայիս թիմակիցներին կոչ է արել վաղը ճնշում գործադրել իրենց մրցակիցների վրա:

-«Արսենալը» լավ թիմ է, երբ գնդակով է: Առանց գնդակի նրանք այնքան էլ լավը չեն: Երբ ճնշումը մեծանում է նրանց վրա, սկսում են սխալներ թույլ տալ: «Արսենալի» ֆուտբոլիստները ֆիզիկապես ուժեղ չեն: Բացառությամբ Ֆլամինիի, ես չեմ տեսնում որևէ մեկին, ով կարող է անհատական պայքարի մեջ մտնել: Մենք դա պետք է հաշվի առնենք և ճնշում գործադրենք նրանց վրա,- ասել է Ադեբայորը: Daily Mirror