• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ադնան Յանուզայը պատրաստ է ողջ կարիերան անցկացնել «Յունայթեդում»

Ադնան Յանուզայ«Մանեսթեր Յունայթեդի» 18-ամյա կիսապաշտպան Ադնան Յանուզայը խոստովանել է, որ երջանիկ կլիներ իր ողջ կարիերան անցկացնել «Օլդ Թրաֆորդում»:

Եթե «Յունայթեդի» ֆուտբոլիստներից որևէ մեկը Դևիդ Մոյեսի ժամանակ առաջընթաց է ունեցել, ապա դա Յանուզայն է, ով կարողացավ տեղ գտնել թիմի հիմնական կազմում, իսկ հոկտեմբերին Ադնանը նոր պայմանագիր ստորագրեց: Այժմ նա հուսով է՝ շատ բանի կհասնի «Յունայթեդում»:

-Եթե ցանկանում ես ավելի լավը դառնալ, ապա պետք է միշտ առաջ գնաս և քրտնաջան աշխատես: Իմ ծնողները միշտ ինձ ասել են, որ լավագույնը դառնալու համար պետք է անընդհատ աշխատել:

Ֆուտբոլում տարիքը մեծ դեր չունի: Եթե դու բավական լավն ես, ապա խաղալու հնարավորություն կստանաս: Կարծում եմ՝ մարզիչն ինձ հնարավորություն տվեց, քանի որ նա ուզում է հնրավորություն տալ երիտասարդներին,- MUTV-ին տված հարցազրույցում ասել է Յանուզայը: