• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալան Պարդյուն կոչ է անում Քինեյրին շտապել տրանսֆերներ իրականացնելու գործում

Ալան Պարդյու«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն իր սպորտային տնօրեն Ջո Քինեյրին կոչ է արել շտապել և վերջապես թիմի համար հարձակվող գնել:

«Նյուքասլը» Պրեմիեր Լիգայի միակ ակումբն է, որը դեռևս ոչ մի ձեռքբերում չունի այս տրասնֆերային պատուհանի ընթացքում: Եվ դա այն դեպքում, երբ թիմի հարձակման գծում լուրջ խնդիրներ կան, իսկ Պապիս Սիսեն ընդհանրապես հրաժարվում է թիմի մարզահաշապիկը կրել:

Հայտնի է, որ «կաչաղակները» հետաքրքրվում են «Աստոն Վիլլայի»  և «Լիոնի» հարձակվողներ Դարեն Բենթով և Բաֆետիմբի Գոմիսով, համապատասխանաբար: Պարդյուն կոչ է անում Քինեյրին շտապել այս գործարքներն ավարտին հասցնել:

-Ես կոչ եմ անում Ջոյին տրանսֆեր իրականացնել: Մենք ամրապնդման կարիք ունենք: Մենք այն իրավիճակում ենք, երբ ցանկանում ենք առաջընթաց ունենալ: Գոմիսն այն խաղացողն է, որը մեզ համապատասխան է: Մենք պետք է ամբողջ ուժով պայքարենք նրա համար,- Պարդյուի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր