• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալան Պարդյուն հույս ունի հաղթել Եվրոպա Լիգան

Ալան Պարդյու«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն կարծում է, որ իր ֆուտբոլիստների հետ նա կարող է հաղթել Եվրոպա Լիգան:

Երեկ երեկոյան «Նյուքասլը» Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց՝ հաղթելով ուկրաինական «Մետալիստին» 0:1 հաշվով: «Կաչաղակների» հաջորդ մրցակիցը լինելու է Մախաչկալայի «Անժին»: Ըստ Պարդյուի՝ սա միակ արգելքը չէ, որ իր թիմը կհաղթահարի:

-Ես իսկապես կարծում եմ, որ մենք կարող ենք լավ հանդես գալ այս առաջնությունում: «Մետալիստի» հետ խաղերը հիանալի քննություն էին հաջորդ փուլերի համար:

Շատ լավ երկու խաղերով դիմակայություն էր: Առաջին խաղում մենք արժանի էինք հաղթելու, իսկ այստեղ առավելություն ունեինք առաջին 60 րոպեներին: Մեզ հաջողվեց գոլ խփել անհրաժեշտ պահի և արդյունքում հաղթեցինք:

Այն կազմով, որ ունենք այս պահին, և այն խաղացողներով, որ շուտով դաշտ կվերադառնան, ոչ մի պատճառ չկա, թե ինչու մենք չենք կարող պայքարել յուրաքանչյուր մրցակցի դեմ,- հայտնել է Պարդյուն: ESPN

Հետաքրքիր փաստեր