• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալան Պարդյու. «Ամռանը մենք կամ կվաճառենք Բային, կամ կկնքենք նոր պայմանագիր»

Դեմբա Բա և Ալան ՊարդյուԴեմբա Բան այս ամառ պետք է պայմանագիր կնքի «Նյուքասլի» հետ, հակառակ դեպքում կվաճառվի: Նման կարծիք է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն:

Ըստ սենեգալցու պայմանագրի` տրանսֆերային արժեքն ընդամենը 7 մլն ֆունտ է: Այս փաստը հանգիստ չի տալիս Պարդյուին:

Ձմեռային տրանսֆերային պատուհանին հաշված օրեր են մնացել և Ալան Պարդյուն վախենում է կորցնել Բայի նման ֆուտբոլիստին: Պրեմիեր Լիգայի 57 խաղում 27-ամյա խաղացողը խփել է 27 գնդակ:

Լուրեր կան, որ Բայի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Քուինս Պարկ Ռեյնջերսը» և ֆրանսիական «ՊՍԺ»-ն: Պարդյուն մտահոգված է այս փաստով և պահանջում է Դեմբա Բայից կնքել նոր պայմանագիր:

-Ամռանը մենք կամ կվաճառենք Բային, կամ կկնքենք նոր պայմանագիր: Եթե նա հեռանա այս հունվարին, ապա մենք խնդիրներ կունենանք: Բայց ես կարծում եմ` նա կմնա: Թույլ չեմ տա, որ այս պատմությունը շարունակվի ամռանն էլ: Պետք է ինչ որ բան ձեռնարկել արդեն հիմա,- ասել է Պարդյուն: BBC

Հետաքրքիր փաստեր