• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալան Պարդյու. «Գիտեի, որ ակումբի ղեկավարությունն աջակցում է ինձ՝ չնայած անբավարար արդյունքներին»

Ալան Պարդյու«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ չի վախենում կորցնել աշխատանքը, քանի որ զգում է ակումբի ղեկավարության աջակցությունը:

-Գիտեի, որ ակումբի ղեկավարությունն աջակցում է ինձ, չնայած անբավարար արդյունքներին: Հազվադեպ է նման բան լինում ֆուտբոլում:

Հնարավոր է՝ մեր երկրպագուները գոհ չէին մեր արդյունքներից: Այժմ ես պետք է շնորհակալություն հայտնեմ ակումբին աջակցության համար: Մենք երկու կարևոր հաղթանակի ենք հասել՝ լավ հիմք դնելով ապագայի համար:

Այո, մենք վատ էինք խաղում և խոստովանեցինք դա: Այժմ մենք բավականին լավ թիմ ունենք, և պետք է դա ապացուցենք մեր հաղթանակներով,- հայտնել է Ալան Պարդյուն Sky Sports-ին տված հարցազրույցի ժամանակ:

Այս պահին «Նյուքասլը» զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում: «Կաչաղակները» հաղթել են վերջին երկու խաղերում: Նախ «Նյուքասլը» հաղթեց «Աստոն Վիլլային» 1:2 հաշվով, իսկ հետո «Չելսիին» 3:2 հաշվով:

Հիշեցնենք, որ Պարդյուն գլխավորել է «Նյուքասլը» 2010 թվականի դեկտեմբերին: Նրա գլխավորությամբ ակումբը անցկացրել է 95 հանդիպում, որոնցից 35-ը հաղթել է: