• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալան Պարդյու. «Դեմբա Բան անցած էտապ է»

Ալան Պարդյու«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ թիմի նորեկները օգնել են մոռանալ Դեմբա Բայի կորուստը:

Հունվարին «կաչաղակները» «Չելսիին» զիջեցին իրենց առաջատար ֆուտբոլիստին: Թվում էր, թե Բայի տեղափոխությունից «Նյուքասլում» լուրջ խնդիրներ կառաջանան:

Սակայն ակումբը ձեռքերը ծալած չնստեց: «Նյուքասլը» ակտիվորեն մտավ տրանսֆերային շուկա և համալրվեց մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներով:

Հենց թիմի նորեկների շնորհիվ «Նյուքասլը» կարողացավ 3:2 հաշվով հաղթանակ տանել «Չելսիի» նկատմամբ:

-Բայի կորուստը անցած էտապ է: Այս ակումբում հանդես են եկել Էնդի Քոուլը և Ալան Շիրերը: Իհարկե, դժվար է առաջ գնալ լուրջ կորուստից հետո, սակայն մենք ճիշտ գործեցինք ստեղծված իրավիճակում:

Ես հետևել եմ մի շարք գրանտ ակումբների խաղերին: Այնտեղ չկա այն մթնոլորտը, որը մեր թիմում է: Դա անհավանական է, բայց մենք արժանի ենք,- Պարդյուի խոսքերն է մեջբերում ESPN-ը :

Հետաքրքիր փաստեր