• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալան Պարդյու. «Նյուքասլը» կարող է մասնակցել Չեմպիոնների Լիգային»

Ալան Պարդյու«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն կարծում է, որ այս մրցաշրջանում իր թիմը լավ հնարավորություն ունի տեղ զբաղեցնելու Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում:

Անհաջող մեկնարկից հետո «կաչաղակները» սկսեցին կարևոր հաղթանակներ տանել և այժմ գտնվում են մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում:

«Նյուքասլը» հաղթել է այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են «Չելսին», «Տոտտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը»: Պարդյուն կարծում է, որ իրենք ունեն անհրաժեշտ բոլոր որակները, որպեսզի մրցաշրջանն ավարտեն ուժեղագույն քառյակում:

-Երբ մենք, «Էվերթոնը», «Սաութհեմպտոնը» և «Սուոնսին» այսպես ուժեղ ենք խաղում, թոփ ակումբները կարող են սայթաքել և դուռ բացել մեզ համար:

Մենք պետք է վստահ լինենք, որ կարող ենք շարունակել նույն ոգով: Եկեք սպասենք մինչև ապրիլ: Հուսով եմ, որ այդ ժամանակ մենք առաջատարների խմբում կլինենք,- Պարդյուի խոսքերն է մեջբերում Daily Mirror.