• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալան Պարդյու. «Սա իմ կարիերայի ամենածանր շրջանն է»

Ալան Պարդյու«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ «կաչաղակների» ներկայիս ճգնաժամային վիճակն իր կարիերայի ամենածանր շրջանն է:

«Հալլ Սիթիի» կիսապաշտպան Դևիդ Մեյլերին գլխով հարվածելու համար ստացած Պարդյուի 7-խաղյա որակազրկումը բերեց թիմում խաղային ճգնաժամի:

Պրեմիեր Լիգայի վերջին 5 խաղերից 4-ում Պարդյուի սաները պարտություն են կրել՝ խփելով ընդամենը մեկ գոլ: Ֆրանսիացի մասնագետը դժվարանում է բացատրել այդ անհաջողությունները:

-Ես դրանից հաճույք չեմ ստանում: Ոչ աշխատանքում, ոչ կյանքում դու չես ցանկանում, որ քեզ քննադատեն: Սա իմ մարզչական կարիերայի ամենածանր շրջանն է: Մենք պետք է Յոհանին (Կաբայե) փոխարինող գտնենք: Վերջին երկու-երեք տարվա ընթացքում մենք իսկապես որակյալ ֆուտբոլ ենք ցուցադրել:

Հիշեք դեկտեմբերին «Յունայթեդի» դեմ խաղը: Մենք բարձր մակարդակի վրա էինք և պետք է վերադառնանք դրան,- Պարդյուի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հետաքրքիր փաստեր