• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալան Պարդյու. «Սիսեն ավելի լավ է խաղում, քան նախորդ մրցաշրջանում»

Ալան Պարդյու և Պապիս Սիսե«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանում իր հարձակվող Պապիս Սիսեն ավելի լավ է խաղում, քան նախորդ մրցաշրջանում:

Սիսեն «Նյուքասլ» է տեղափոխվել անցած մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում և գրեթե յուրաքանչյուր խաղում գոլ էր խփում: 2012/2013 մրցաշրջանում 27-ամյա սենեգալցին խփել է ընդամենը 9 գնդակ: Այնուամենայնիվ, Պարդյուն շատ գոհ է իր սանից:

-Ամեն դեպքում նա հիանալի մրցաշրջան է անցկացնում, նույնիսկ առանց գոլերի: Որոշ դեպքերում նա նույնիսկ ավելի լավ է խաղում: Նրա խաղը բարելավվել է:

Սիսեն պարզապես գոլ խփել չի կարողանում: Նա ոչ մի կերպ չի կարողանում կանոնավոր գոլ խփել: Հուսամ՝ «Ստոկի» դարպասին խփած գոլը մեծ նշանակություն կունենա այս դեպքում,- հայտնել է Պարդյուն Shields Gazette-ին տված հարցազրույցի ժամանակ: