• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալկարասը, Ֆիգերոան և դի Սանտոն հեռանում են «Ուիգանից»

Անտոլին Ալկարաս և Ֆրանկո դի ՍանտոնԳլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսից հետո «Ուիգանից» հեռանում են նաև պաշտպաններ Անտոլին Ալկարասը, Մեյնոր Ֆիգերոան և հարձակվող Ֆրանկո դի Սանտոն: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը:

30-ամյա Ալկարասը չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ և մտադիր է շարունակել կարիերան Եվրոպայում: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են Բունդեսլիգայի մի շարք ակումբներ:

Ինչ վերաբերվում է Ֆիգերոային, ապա նրա պայմանագիրը նույնպես ավարտվում է: Նրա ծառայություններով հետաքրքրվում են «Վեստ Հեմն» ու Պրեմիեր Լիգա վերադարձած «Հալլը»:

Մեյնոր ՖիգերոաԴի Սանտոյի ապագան նույնպես ոչ մի կապ չունի Պրեմիեր Լիգան լքած «Ուիգանի» հետ: Հայտնի է, որ ձմռանն արգենտինացու վերաբերյալ հարցում արել էր «Լացիոն»:

Ավելացնենք, որ բացի այս երեքից, «Ուիգանից» կարող են հեռանալ նաև այն խաղացողները, ովքեր պայմանագիր ունեն ակումբի հետ: Խոսքը Շոն Մելոնի, Ջեյմս Մակարտիի, Քալում Մակմանամանի և Արունա Կոնեի մասին է:

Հետաքրքիր փաստեր