• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Այս ամռանը Վիլաշ-Բոաշը մերժել է «ՊՍԺ»-ին և «Ռեալին»

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոստովանել է, որ այս ամռանը մերժել է երկու ակումբների:

«Կրիստալ Փելեսի» հետ խաղով Վիլաշ-Բոաշն իր երկրորդ մրցաշրջանը կսկսի «Տոտտենհեմի» ղեկին: Ամառվա սկզբին խոսվում էր, որ պորտուգալացի մարզչի ծառայություններով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն, «Բարսելոնան» և «Ռեալը»:

35-ամյա մարզչին իսկապես առաջարկներ արվել են, սակայն նա հավատացել է «Տոտտենհեմին»: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, այդ առաջարկներից մեկը արել է ֆրանսիական «ՊՍԺ»-ն:

-Ես մերժեցի այդ առաջարկները, քանի որ սա իմ առաջին հնարավորությունն էր մեկ ակումբում երկրորդ մրցաշրջանը սկսել: Ես այստեղ շատ երջանիկ եմ: Ունեմ փայլուն ֆուտբոլիստներ, իսկ ակումբը ֆանտաստիկ պայմաններ և կառուցվածք ունի: Ֆրանկոյի (Բալդինի, տեխնիկական տնօրեն) գալուց հետո մենք նոր մակարդակի բարձրացանք:

Ես մեծ հարգանք ունեմ ակումբի և Դանիելի (Լևի, «Տոտտենհեմի» նախագահ) հանդեպ, և հենց այդ պատճառով էլ մերժեցի եղած առաջարկները,- հայտնել է Վիլաշ-Բոաշը:

Հետաքրքիր փաստեր