• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անգլիայի գավաթ. «Արսենալը» «Լիվերպուլին» դուրս թողեց հետագա պայքարից (տեսանյութ)

ArsenalԱնգլիայի գավաթի 5-րդ փուլում միմյանց էին հանդիպել Պրեմիեր Լիգայի երկու գրանդ ակումբներ՝ «Արսենալը» և «Լիվերպուլը»:

Հանդիպումն ակտիվ սկսեցին հյուրերը, սակայն առաջինը հաջողության հասան Արսեն Վենգերի Սաները: Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Ալեքս Օքսլայդ-Չեմբերլենը: Երկրորդ խաղակեսի մեկարկին «զինագործները» կրկնապատկեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Լուկաս Պոդոլսկին:

60-րդ րոպեին Հովարդ Վեբը դաշտի տերերին պատժեց 11-մետրանոցով, որն անվրեպ իրացրեց Սթիվեն Ջերարդը՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Սակայն «կարմիրներն» ավելին անել չկարողացան: «Արսենալը» հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ 1/4 եզրափակիչ:

Գոլեր. Օքսլեյդ-Չեմբերլեն՝ 16ր, Պոդոլսկի՝ 48ր, Ջերարդ՝ 60ր (11մ):