• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անգլիայի գավաթ. «Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տարավ «Ուոտֆորդի» նկատմամբ

CityԱնգլիայի գավաթի 4-րդ փուլում կարող էր մեծ անակնկալ գրանցվել: Չեմպիոնշիպում հանդես եկող «Ուոտֆորդը» հյուրընկալվել էր «Մանչեսթեր Սիթիին» և հաղթում էր մինչև 79-րդ րոպեն:

Հյուրերն առաջին խաղակեսում երկու գնդակ ուղարկեցին Կոստել Պանտիլմոնի պաշտպանած դարպասը և թվում էր, թե կկարողանան պայքարից դուրս թողնել առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկին: Սակայն Մանուել Պելեգրինիի սաները ցուցադրեցին կամային հատկանիշներ և հաղթեցին 4:2 հաշվով: Երկրորդ խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ալեքսանդր Կոլարովը:

Գոլեր. Ֆորեստերի՝ 20ր, Դինի՝ 30ր, Ագուերո՝ 59ր, 79ր, 90ր, Կոլարով՝ 87ր: