• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անգլիայի հավաքականի հայտացուցակը ԱԱ2014-ի համար

Անգլիայի ազգային հավաքականԱնգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտնել է այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են մասնակցելու Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014թ-ի առաջնությանը:

Չնայած իրենց ոչ վաղ առողջական խնդիրներին, հավաքական են հրավիրվել Ֆիլ Ջոնսը, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը և Ջեկ Ուիլշերը: Հոջսոնը հավաքական է հրավիրել նաև «Սաութհեմպտոնի» 18-ամյա պաշտպան Լյուկ Շոուին, ով մինչ այս պահը հավաքականում ընդամենը մեկ խաղ է անցկացրել:

Արդեն հաջորդ շաբաթ Հոջսոնն իր ֆուտբոլիստների հետ կմեկնի Պորտուգալիայի մարզաբազա: Մայիսի 30-ին սնգլիացիները «Ուեմբլիում» ընկերական խաղ կանցկացնեն Պերույի հավաքականի հետ:

Անգլիայի հավաքականի հայտացուցակը.

Դարպասապահներ. Ջո Հարտ («Մանչեսթեր Սիթի»), Բեն Ֆոսթեր («Վեստ Բրոմվիչ»), Ֆրեյզեր Ֆոսթեր («Սելթիկ», Շոտլանդիա):

Պաշտպաններ. Լեյթոն Բեյնս, Ֆիլ Ջագելկա (երկուսն էլ «Էվերթոնից»), Գարի Կեհիլ («Չելսի»), Գլեն Ջոնսոն («Լիվերպուլ»), Ֆիլ Ջոնս, Քրիս Սմոլլինգ (երկուսն էլ «Մանչեսթեր Յունայթեդից»), Լյուկ Շոու («Սաութհեմպտոն»):

Կիսապաշտպաններ. Սթիվեն Ջերարդ, Ջորդան Հենդերսոն, Ռահիմ Ստերլինգ (բոլորն էլ «Լիվերպուլից»), Ռոս Բարքլի («Էվերթոն»), Ադամ Լալանա («Սաութհեմպտոն»), Ֆրենկ Լեմպարդ («Չելսի»), Ջեյմս Միլներ («Մանչեսթեր Սիթի»), Ալեքս-Օքսլայդ Չեմբերլեն, Ջեկ Ուիլշեր (երկուսն էլ «Արսենալից»):

Հարձակվողներ. Ռիկի Լամբերտ («Սաութհեմպտոն»), Ուեյն Ռունի, Դենիել Ուելբեք (երկուսն էլ «Մանչեսթեր Յունայթեդից»), Դանիել Սթարիջ («Լիվերպուլ»):

Անգլիայի հավաքականի հրավերին «սպասողների ցուցակը».

Ջոն Ռադի («Նորվիչ»), Ջոն Ֆլանագան («Լիվերպուլ»), Ջոնս Սթոնս («Էվերթոն»), Մայքլ Կերրիկ, Թեմ Քլևերլի (երկուսն էլ «Մանչեսթեր Յունայթեդից»), Էնդի Քերոլ («Վեստ Հեմ»), Ջերմեյն Դեֆո («Տորոնտո», Կանադա):

Հետաքրքիր փաստեր