• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անգլիացիները չկարողացան դիմակայել հզոր Սուարեսին (տեսանյութ)

EnglandԱշխարհի առաջնության D խմբում երեկ միմյանց էին հանդիպել Անգլիայի և Ուրուգվայի հավաքականները: Թվում էր, թե իտալացիներից կրած ցավալի պարտությունից հետո «երեք առյուծներն» այս խաղից 3 միավոր կվաստակեն, սակայն «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը, ով նոր է վերադարձել վնասվածքից, դուբլի հեղինակ դաձավ՝ հաղթանակ պարգևելով հարավամերիկացիներին:

Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն այս խաղի հաշիվը բացեց 39-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսում Ուեյն Ռունին վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն Անգլիան ավելին անել չկարողացավ: Խաղավարտից 5 րոպե առաջ էլ Սուարեսը դուբլ ձևակերպեց:

Այժմ D խմբում 3-ական միավորներ ունեն Կոստա Ռիկան, Իտալիան և Ուրուգվայը: Անգլիացիները 0 միավորով չորրորդ տեղում են և միայն հրաշքը նրանց կարող է դուրս բերել հաջորդ փուլ:

Գոլեր. Սուարես՝ 39ր, 85ր, Ռունի՝ 75ր: