• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անդերսոնը մեկնել է Իտալիա

Անդերսոն«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդերսոնը մեկնել է Իտալիա, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը «Ֆիորենտինա»:

Անդերսոնը Դևիդ Մոյեսի թիմի հնաբնակներից մեկն է: Բրազիլիացի կիսապաշտպանը «կարմիր սատանաների» հետ է 2007թ-ից, սակայն այդպես էլ չկարողացավ դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ:

Հինգշաբթի օրը 25-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Մանչեսթերի օդանավակայանից և այժմ գտնվում է Ֆլորենցիայում: Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը: Անդերսոնը հուսով է, որ «Ֆիորենտիա» տեղափոխությունը կօգնի կարգավորել իր կարիերան:

Իտալական թերթերի համաձայն, «Յունայթեդը» հրաժարվել է միանգամից վաճառել Անդերսոնին և մտադիր է նրան բաց թողնել վարձավճարով: Լուրերի համաձայն, «Ֆիորենտինան» իրավունք կստանա վարձակալության ժամկետը լրանալուց հետո ամբողջական տրանսֆերը գնել 5.4 մլն ֆունտով:

Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Անդերսոնը մասնակցել է Պրեմիեր Լիգայի ընդամենը 4 հանդիպման:

Հետաքրքիր փաստեր