• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անդրոս Թաունսենդ. «ՔՊՌ»-ում վարձավճարով հանդես գալն ինձ շատ օգնեց»

Անդրոս Թաունսենդ«Տոտտենհեմի» կիսապաշտպան Անդրոս Թաունսենդը կարծում է, որ անցած մրցաշրջանում «Քուինս Պարկ Ռեյնջերսում» վարձավճարով հանդես գալն իր կարիերայում ճակատագրական դեր է խաղացել:

Անցած մրցաշրջանի վերջում «Լոֆտուս Ռոադում» իրեն գերազանց դրսևորելով` Թաունսենդը «Տոտտենհեմի» հիմնական կազում խաղալու հնարավորություն ձեռք բերեց: Վինգերի կարծիքով` դրան նպաստել են «ՔՊՌ»-ում իր ելույթները:

-Ժամանակը, որն անցած մրցաշրջանում ես անցկացրել եմ «ՔՊՌ»-ում, ինձ համար շատ կարևոր էր: Ես կարծում եմ, որ դա իմ հնարավորությունն էր ցույց տալու, թե ես ինչպես կարող եմ ամենաբարձր մակարդակով խաղալ:

Ես վստահություն ունեի և ունեմ իմ ուժերի նկատմամբ, սակայն եթե չկարողանաս ապացուցել, որ դու ունակ ես խաղալ Պրեմիեր Լիգայում, դա որևէ նշանակություն չի ունենա,- Թաունսենդի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: