• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անելկան Պոգբային խորհուրդ է տալիս ընտրություն կատարել «Չելսիի» և «Ռեալի» միջև

Պոլ Պոգբա«Արսենալի», «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի», Բոլթոնի», «Չելսիի» և «Վեստ Բրոմվիչի» նախկին հարձակվող Նիկոլա Անելկան իր հայրենակից Պոլ Պոգբային խորհուրդ է տալիս դիտարկել Ժոզե Մոուրինյոյի թիմին միանալու տարբերակը:

Այս մրցաշրջանի մեկնարկին Պոգբան նոր պայմանագիր ստորագրեց «Յուվենտուսի» հետ, սակայն դա ամենևին էլ չխանգարեց այն խոսակցություններին, ըստ որոնց հաջորդ ամառ եվրոպական գրանդները լուրջ պայքար կմղեն Պոլի համար:

21-ամյա ֆրանսիացուն համարում են «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» տրանսֆերային նպատակները, սակայն Անելկան կարծում է, որ Պրեմիեր Լիգայում Պոլի համար միայն մեկ հարմար ակումբ կա:

-Ես նրան խորհուրդ կտայի «Չելսին», որն իսկապես մեծ ֆուտբոլիստներ ունի, իսկ նրա ղեկավար Աբրամովիչը ֆինանսական մեծ կարողության տեր է: Կամ էլ «Ռեալը», որն աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է, եթե ոչ ամենամեծը,- ասել է Անելկան: France Football