• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անրին ավարտեց ֆուտբոլիստի իր կարիերան

Թիերի Անրի«Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին պաշտոնապես հայտնել է ֆուտբոլիստի իր կարիերան ավարտելու մասին:

Աշխարհի 1998թ-ի առաջնության չեմպիոնը այս ամսվա սկզբին հայտնեց «Նյու-Յորք Ռեդ Բուլզից» հեռանալու մասին: Որոշակի ժամանակ մտածելուց հետո Թիերին որոշեց, որ հանդես չի գա այլ ակումբում և խաղակոշիկները կախեց մեխից:

Իր կարիերայի 20 տարիներից ութը Անրին անցկացրել է «Արսենալում», որի կազմում դարձել է 175 գոլի հեղինակ: Արսեն Վենգերի թիմի հետ ֆրանսիացին երկու անգամ դարձել է Պրեմիեր Լիգայի չեմպիոն և երեք անգամ Անգլիայի գավաթակիր:

37-ամյա Անրին խաղացել է նաև «Յուվենտուսում», «Բարսելոնայում» և «Մոնակոյում»: 2009թ-ին կատալոնական ակումբի հետ դարձել է Չեմպիոնների Լիգայի գավաթակիր:

«Ռեդ Բուլզից» հեռոնալուց հետո խոսվում էր, որ Անրին որպես խաղացող կամ մարզիչ կվերադառնա «Արսենալ»: Սակայն Թիերին որոշել է աշխատել հեռուստատեսությունում որպես սպորտային վերլուծաբան:

Անրին կմիանա Sky Sports-ի իր աստղային կոլեգաներին, որտեղ արդեն աշխատում են Գարի Նևիլը, Ջեյմի Կարագերը և Ջեյմի Ռեդնապը: