• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Առաջիկա 48 ժամվա ընթացքում Աարոն Ռեմսին նոր պայմանագիր կստորագրի

Աարոն ՌեմսիԱռաջիկա 2 օրվա ընթացքում կիսապաշտպան Աարոն Ռեմսին նոր պայմանագիր կստորագրի «Արսենալի» հետ, որով լոնդոնյան ակումբում կմնա ևս 5 տարի՝ վաստակելով շաբաթական 100 հզր ֆունտ:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկա 48 ժամվա ընթացքում: Այդպիսով 23-ամյա ուելսցին կդառնա «Արսենալի» երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ Մեսութ Օզիլից հետո:

Ռեմսիի ներկայիս պայմանագրի լրանալուն դեռ 2 տարի կա, սակայն գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բարձր է գնահատում իր սանի առաջընթացը և ցանկնում է երկար տարիներ օգտվել նրա ծառայություններից:

Ավելացնենք, որ այս շաբաթ` երկու ամիս բացակելուց հետո, Ռեմսին վերադարձավ ամբողջական ծրագրով մարզումներին:

Հետաքրքիր փաստեր