• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ասմիր Բեգովիչը հնարավոր է մնա «Ստոկում»

Ասմիր Բեգովիչ«Ստոկ Սիթիի» գլխավոր մարզիչ Տոնի Պուլիսը հաստատել է, որ ակումբը պատրաստ է վաճառել դարպասապահ Ասմիր Բեգովիչին, սակայն իր առաջ չի դնելու նպատակ՝ ազատվելու Բեգովիչից, որպեսզի ճանապարհ բացի երիտասարդ Ջեկ Բուտլանդի համար:

Ինչպես հայտնի է, հունվարին ակումբը ձեռք բերեց Ջեկ Բուտլանդին, որին վարձավճարով հետ ուղարկեց «Բիրմինգհեմ» մինչև մրցաշրջանի ավարտը:

Իսկ Բեգովիչը հրապարակավ հայտնեց, որ սպասում է իր վաճառքին հաջորդ ամռանը, հատկապես որ նրա անունը արդեն վաղուց կապում են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Սակայն Պուլիսը կարծում է, որ հնարավոր է ցանկացած սցենար:

-Եթե մեզ դիմի «Մանչեսթեր Յունայթեդը» և առաջարկի շատ գումար, կամ դա անի մեկ այլ ակումբ, ապա մենք կդիտարկենք նրան վաճառելու հավանականությունը: Բայց ես դրա համար չեմ գնել Բուտլանդին:

Եթե հաջորդ մրցաշրջանի մեկնարկում մենք առաջվա պես ունենանք երեք դարպասապահ և զգանք, որ Ջեկը դեռ պատրաստ չէ, ապա նրան նորից վարձավճարով կհանձնենք:

Ես միտք էլ չեմ ունեցել հրավիրել Բուտլանդին՝ Ասմիրին կորցնելու վտանգից ելնելով: Մենք պարզապես զգացինք, որ սա հիանալի հնարավորություն է: Մենք նրան գերազանց գնով ձեռք բերեցինք,- հայտնել է Պուլիսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր