• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ասմիր Բեգովիչը պաշտոնապես դարձավ «Չելսիի» ֆուտբոլիստ

Ասմիր Բեգովիչ«Չելսին» պաշտոնապես հայտնել է «Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչին գնելու մասին: Գործարքն արժեցել է 8 մլն ֆունտ:

Չորս տարվա պայմանագիր ստորագրելով՝ Բեգովիչը դարձավ այս ամառվա ընթացքում Ժոզե Մոուրինյոյի թիմի երկրորդ նորեկը՝ Ռադամել Ֆալկաոյից հետո: «Ազնվականներն» Ասմիրին դիտարկում են որպես «Արսենալ» տեղափոխված Պետր Չեխին փոխարինող:

-Խոսելով մարզչի հետ՝ ես հասկացա, որ կարող եմ զարգանալ և դաառնալ կարևոր ֆուտբոլիստ ակումբի համար: Անհամբերությամբ սպասում եմ իմ նոր խաղընկերների հետ հանդիպմանը,- «Չելսիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Բեգովիչը:

Ավելացնենք, որ նոր թիմում Ասմիրը հանդես կգա առաջին համարով, քանի որ «կապույտների» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան որոշել է պահպանել իր 13 համարը: