• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Աստոն Վիլլան» պատրաստ է Բենտեկին առաջարկել բարելավված պայմանագիր

Կրիստիան ԲենտեկԵթե «Աստոն Վիլլան» մնա Պրեմիեր Լիգայում, ապա մտադիր է թիմում պահել հարձակվող Կրիստիան Բենտեկին և նրա հետ պայմանագիր կնքել ավելի լավ պայմաններով:

Բենտեկն անցած ամռանն է տեղափոխվել բելգիական «Գենկից» 7 մլն ֆունտով: Նա միանգամից դարձավ «Աստոն Վիլլայի» առաջատարներից մեկը: Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա արդեն 18 գոլի հեղինակ է դարձել, իսկ անցած երկուշաբթի հեթ-տրիկ ձևակերպեց «Սանդերլենդի» հետ խաղում:

22-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են «Տոտտենհեմը», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»: Մինչդեռ The Guardian պարբերականը հայտնում է, որ «Վիլլան» չի պատրաստվում բաժանվել Կրիստիանից: Եթե ակումբը մնա Պրեմիեր Լիգայում հաջորդ մրցաշրջանում, ապա պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել ավելի լավ պայմաններով:

Ավելացնենք, որ մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ «Աստոն Վիլլան» գտնվում է 16-րդ հորիզոնականում՝ 5 միավորով առաջ լինելով 18-րդ տեղում գտնվող «Ուիգանից:» Ամենայն հավանականությամբ, «Վիլլան» կպահպանի տեղը անգլիական բարձրագույն առաջնությունում: