• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Աստոն Վիլլան» վաճառվում է 150 մլն ֆունտով

Ռեդի Լերներ«Աստոն Վիլլայի» սեփականատեր Ռենդի Լերներն իր ակումբի գինը իջեցրել է մինչև 150 մլն ֆունտ: Երբ հայտնի դարձավ, որ ամերիկացի գործարարը որոշել է վաճառել ակումբը, նշվեց 200-250 մլն ֆունտ գումարի մասին:

Լերները բանակցություններ է վարել Միացյալ Նահանգների մի քանի գործարարների հետ, սակայն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել: Սակայն, ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Լերները մտադիր է մինչև նոր մրցաշրջանի ավարտը վաճառել ակումբը:

Վաճառքն արագացնելու նպատակով նա իջեցրել է բիրմինգհեմյան ակումբի գինը, և նաև որոշել է նոր սեփականատիրոջը փնտրելու աշխարհագրությունը: Հաղորդվում է, որ վերջին օրերին Ռենդին կապնվել է Մերձավոր Ալևելքի ներդրողների հետ: