• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Աստոն Վիլլան» Վեյմանին նոր պայմանագիր է առաջարկում

Անդրեաս Վեյման«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը հայտարարել է, որ ակումբը սկսել է բանակցությունները հարձակվող Անդրեաս Վեյմանի հետ նոր պայմանագրի շուրջ:

21-ամյա ավստրիացին համարվում է «Աստոն Վիլլայի» լուսավոր կետերից մեկը ընթացիկ մրցաշրջանում: 24 խաղում նա խփել է 9 գնդակ:

Վեյմանի գործող պայմանագիրը ակումբի հետ լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն արդեն հիմա ակումբը ցանկանում է պարգևատրել իր խաղացողին ցուցաբերած առաջընթացի համար՝ առաջարկելով նոր պայմանագիր ավելի լավ պայմաններով:

-Սա մեծ ռեզերվ կլինի ապագայի համար, եթե կարողանանք պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ: Գիտեմ, որ այս պահին Անդրեասն ու ակումբը բանակցում են, այնպես որ տեսնենք:

Անդրեասն իսկապես լավ է խաղում և այս մրցաշրջանում բարձր արդյունավետություն է ցուցաբերում: Նա ունի տաղանդ եզրափակելու հարձակումը, և նա շատ օգտակար է մեզ համար,- հայտնել է Պոլ Լամբերտը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր