• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Աստոն Վիլլան» Վլարի համար 12 մլն ֆունտ կպահանջի «Մանչեսթեր Յունայթեդից»

Ռոն ՎլարԵթե «Մանչեսթեր Յունայթեդը» մտածում է «Աստոն Վիլլայի» ավագ Ռոն Վլարին գնելու մասին, ապա դա պետք է անի 12 մլն ֆունտով: Այս մասին հաղորդում է ESPN-ը՝ հղում անելով բիրմինգհեմյան ակումբի ներսում գտնվող իր աղբյուրին:

Վլարը Հոլանդիայի ազգային հավաքականի առաջատարներից էր, որը «Յունայթեդի» ներկայիս մարզիչ Լուի վան Գալի գլխավորությամբ այս ամռանը նվաճեց Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:

Գաղտնիք չէ, որ «վիլլացիները» ցանկանում են պահպանել 29-ամյա հոլանդացուն, սակայն Վլարը դեռ չի համաձայնեցրել նոր պայմանագիրը, իսկ ներկայիս պայմանագիրը կլրանա արդեն այս մրցաշրջանի ավարտին:

Այս ամռանը «Յունայթեդն» ազատվեց Պատրիս Էվրայից, Նեմանյա Վիդիչից և Ռիո Ֆերդինանդից, ուստի նրանց անհրաժեշտ է փորձառու պաշտպան: Սակայն Վլարը բավական մեծ գումար կարժենա:

Հետաքրքիր փաստեր