• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ատլետիկոն» չի պատրաստվում Կոստային վաճառել «Չելսիին»

Դիեգո ԿոստաՄադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հերքել է այն լուրերն, ըստ որոնց իրենք մտադիր են Դիեգո Կոստային վաճառել «Չելսիին»:

«Կապույտների» հարձակման գծում եղած խնդիրները լավ հայտնի են, և խոսվում է, որ Ժոզե Մոուրինյոն մտադիր է այն լուծել 25-ամյա Կոստայի միջոցով:

Բացի այդ, «Չելսիին» են պատկանում Տիբո Կուրտուայի, ով վարձավճարով հանդես է գալիս մադրիդյան ակումբում և Ֆերնանդո Տորրեսի տրանսֆերային իրավունքները: Լուրերի համաձայն, այս ֆուտբոլիստներից մեկի տեղափոխությունն «Ատլետիկո» կարող է մաս դառնալ Կոստայի՝ «Չելսիի» տեղափոխությանը:

Սակայն «Ատլետիկոյի» նախագահը վստահ է, որ իրենց կհաջողվի ակումբում պահել Դիեգոյին, ում տրանսֆերային արժեքը կազմում է 32 մլն ֆունտ:

-Ես չեմ կարծում, որ մրցաշրջանի ավարտին Կոստան կհեռանա ակումբից: Մենք չենք ցանկանում նրան վաճառել կամ փոխանակել այլ ֆուտբոլիստի հետ,- ասել է Սերեսոն: The Telegraph

Հետաքրքիր փաստեր