• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արյեն Ռոբեն. «Մենք «Սիթիից» ավելին էինք ակնկալում»

Արյեն ՌոբենՄյուխենի «Բավարիայի» վինգեր Արյեն Ռոբենը հայտնել է, որ իր թիմը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների Լիգայի խաղն ավելի բարդ էր պատկերացնում:

«Սիթի օֆ Մանչեսթերում» տեղի ունեցած հանդիպման ժամանակ Չեմպիոնների Լիգայի նախորդ մրցաշրջանի չեմպիոնները դժվարություն չունեցան և կարողացան խաղն ավարտել իրենց օգտին` 1:3 հաշվով: Եվ նախքան խաղադաշտ դուրս գալը Ռոբենը` «Բավարիայի» գոլերից մեկի հեղինակը, մրցակցի կողմից նման թույլ խաղ չէր ակնկալում:

-Առաջին 70 րոպեների ընթացքում մենք գերազանց ֆուտբոլ ցուցադրեցինք: Մենք մեծ առավելություն ունեինք հակառակորդի նկատմամբ, սակայն մենք խաղն այդքան հեշտ չէինք պատկերացնում:

Դա խոսում է մեր թիմի որակի մասին, սակայն մենք «Սիթիից» ավելին էինք ակնկալում: Նրանք տարածություն քիչ էին ստանում, մենք անընդհատ գրոհում էինք նրանց դարպասը, և նրանց խաղալու հնարավորություն չէինք տալիս,- Ռոբենի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր