• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» Ժիրուին կպարգևատրի նոր պայմանագրով

Օլիվյե ԺիրուԲրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն «Արսենալի» հետ նոր պայմանագիր կստորագրի:

Նախորդ մրցաշրջանը կարելի է հաջողված համարել 27-ամյա Ժիրուի համար: Օլիվյեն «զինագործների» կազմում խփեց 22 գոլ՝ օգնելով երկար ընդմիջումից հետո տիտղոս նվաճել՝ Անգլիայի գավաթը:

Տարվա սկզբին խոսվում էր, որ Ժիրուն կարող է վերադառնալ հայրենիք: Սակայն նա կմնա Պրեմիեր Լիգայում և կշարունակի հանդես գալ «Էմիրեյթսում»: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, նոր պայմանագրի դետալների մասին կողմերը պայմանավորվել են դեռ աշխարհի առաջնությունից առաջ: Պայմանագրի ստորագրումը կլինի, երբ Ժիրուն ավարտի ելույթներն աշխարհի առաջնությունում: